«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել». Պյոտր Սվիտալսկի. Տեսանյութ

Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ 

Այս մասին այսօր Հայաստան-ԵՄ հարաբերություններին  և ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելության ամփոփմանը նվիրված ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ պատճառ չկա անհանգստանալու, թե ԵՄ-ն այս հարցում իր դիրքորոշումը կփոխի։ «Հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը հիմնարար սկզբունքների վրա է հիմնված և չի փոխվել։ Մենք հավատացած ենք, որ այս հարցը ռազմական որևէ լուծում չունի։ Բացի այդ, մեծապես նպաստում ենք նաև Մինսկի խմբի աշխատանքներին»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ դեսպանը։ Սվիտալսկու խոսքով՝ Եվրամիությունն Արցախյան հակամարտության հարցում կառուցողական ու հետևողական աշխատանք է տանում։ «Գուցե նույն դիրքորոշումը տարբեր ձևակերպումներով ու խոսքերով է ներկայացվել, բայց բովանդակությունը դրանից չի փոխվել»,- նշեց Սվիտալսկին։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում