Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 23-ի ցերեկը, 25-ի, 27-ի գիշերը առանձին շրջաններում, մարտի 24-ին, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, 26-ի և 27-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մարտի 25-ին, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։