«Եթե մինչեւ ժամը 6-ը չգա եւ ժողովրդից ներողություն չխնդրի, ինքը պատասխան է տալու». Մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

«Եթե մինչեւ ժամը 6-ը չգա եւ ժողովրդից ներողություն չխնդրի,  ինքը պատասխան է տալու». Մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը
«Եթե մինչեւ ժամը 6-ը չգա եւ ժողովրդից ներողություն չխնդրի, ինքը պատասխան է տալու». Մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

Քիչ առաջ մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում հրավիրած բազմահազարանոց հանրահավաքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահական ընտրություններում, ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացած ձայների թվով երկրորդն է գործող նախագահ Սերժ Սարգսյանից հետո: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա աջակիցները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչները, տեղական դիտորդները վստահեցնում են, որ ընտրությունները կեղծված են եւ որ հաղթանակը Րաֆֆի Հովհաննիսյանինն է:
Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը պնդում է, որ հաղթանակ է տարել ժողովուրդը: Երեկ Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ նա նշել է, որ պայքարելու են Հայաստանի հանրապետության քաղաքացու իրավունքների եւ ձայնի համար: Նա կոչ էր արել Սերժ Սարսգայնին ընդունել իր պարտությունը եւ ժողովրդի հաղթանակը: Այսօր եւս Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց այդ մասին` ժամանակ տալով Սերժ Սարգսյանին:
«Եթե մինչեւ ժամը 6-ը չգա եւ ժողովրդից ներողություն չխնդրի, ինքը պատասխան է տալու»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ի նկատի ունենալու Սերժ Սարգսյանին: Հանրահավաքի մասնակիցները ոգեւորված` այո բացականչեցին:

«Ով յուրացնում է ժողովրդի իշխանությունը, պատասխան է տալու: Սա սովետ չէ, կամ էլ օսմանյան կայսրություն, սա Հայաստանի հանրապետությունն է: Եւ Սերժով, Լեւոնով, ինձնով բոլորով պիտի պատասխան տանք ձեր առաջ, ժողովրդի առաջ»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց, որ այսօր բոլորս պիտի միանանք հանուն պայքարի, հանուն Հայաստանի հանրապետության հաղթանակի:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանից ինքը «մեսիջ» է ստացել, որին ուղիղ կպատասխանի ժամը 6-ին` այստեղից: Իսկ մինչ այդ Ազատության հրապարակում հնչում է Արտո Թունչբոյաջյանի «Հայաստան» երգը:

Սպասվում է, որ այսօր ելույթ կունենա ՀԱԿ առանցքային անդամ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ հանձնաժողովի ամփոփած նախնական տվյալների համաձայն, Հայաստանի բոլոր` 1988 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, գործող նախագահ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն վերընտրվել է` ստանալով քվեների 58,64 տոկոսը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեների 36,75 տոկոսով երկրորդն է:

Քիչ առաջ Հովհաննիսյանն հայտարարել է, որ պատրաստակամ է գնալու մինչեւ «հաղթանակ», ինչին հետեւլ է հրապարակում հավաքված բազամամարդ հանրահավաքի մասնակիցների ոգեւորված արձագանքը:

Հրապարակում ծածանվում են հայկական եռագույն դրոշները, նախապես հայտարարվել է, որ հանրահավաքի գան միմիայն եռագույն դրոշներով` խոսափելով կուսակցական դրոշներից, պայքարելու հանուն Հայաստանի, ՀՀ դրոշների ներքո:

© Medialab.am