Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ

Վանաձորում ջրամատակարարման համակարգի շինարարական աշխատանքների ընթացքում  Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել է 3 սալարկղային դամբարան:

Այս մասին հայտնել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն իր Ֆեյսբուքյան էջում:

«Սույն թվականի սեպտեմբերի 4֊ին , Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման 3֊րդ փուլի շինարարական աշխատանքների Խնձորուտ 2֊րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ ՔԱ 3֊րդ Հազարամյակի։

Օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել եմ և դիմել պետական լիազոր մարմին, այսօր հնագիտական խումբը տեղում զննեց աշխատանքների հետագա ընթացքը տալու համար։

Այս փոքր գտածոները ևս փաստում են, որ Վանաձորը դեռևս 5000 տարի առաջ բնակեցված է եղել, և ունեցել բարձր մշակույթ»,-գրել է նա։