Փլուզում Վանաձոր քաղաքում

Հեղինակ MediaLab

Մայիսի 7-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 85 տան մոտակայքում փլուզվել է ավտոճանապարհի հարակից  արգելապատնեշը (մոտ 5 մ):

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: