Կորոնավիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը։ Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից դրանից առաջ բժշկուհի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում որպես թերապևտ, անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար։ Հայտնում ենք մեր վշտակցությունը Արուս Գևորգյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Աստված հոգիտ լուսավորի բժշկուհի ջան», նշված է Արարատի բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջում։