Հրանտ Բագրատյանը չի վստահում Պարույր Հայրիկյանին

Հրանտ Բագրատյանը չի վստահում Պարույր Հայրիկյանին
Հրանտ Բագրատյանը չի վստահում Պարույր Հայրիկյանին

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը «Լոռի» մամուլի ակումբում հանդիպում ունեցավ լրագրողների հետ:

Խոսելով իր նախընտրական ծրագրի մասին, նախագահի թեկնածուն ասաց, որ ինքը ներկայացնում է, ըստ էության, շատ կոնկրետ ծրագիր, մասնավորեցնելով, որ հոգալու է թե գյուղաբնակների, թե քաղաքաբնակների զբաղվածության հարցը: «Ես Վանաձորին կտամ ինքնաբավ բյուջե, վանաձորցիներ Երեւանում շատ կան, Վանաձորը չի սկսի մուրալ Երեւանից իր բյուջեն, գյուղերում կլինեն կոոպերատիվ ձեռնարկություններ, շեշտակիորեն կընդլայնվի գյուղական զբաղվածությունը: Կոոպերացիան ընդհանրապես փոքր համայնքում եւս առաջ կմղվի, կզարգացվի: Երիտասարդության համար կսահմանվի առաջին բիզնեսի իրավունք»,-նկատեց նա: Հրանտ Բագրատյանը անվստահություն հայտնեց վերջերս ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, թե ցանկալի է, որ ընդդիմությունը հանդես գա մեկ միասնական թեկնածուով: Նա նշեց, որ այդ հայտարարությունը լսելուն պես առաջարկել է Պարույր Հայրիկյանին հանել իր թեկնածությունը. եթե նա ինքը բարձրաձայնում է այդ մասին, ապա թող ինքն էլ հանի իր թեկնածությունը: «Դրան պատասխանել է, թե ես մեկ անգամ արդեն հանել եմ, բայց դա, իհարկե, բավարար պատասխան չէ»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/14/197069/