Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

 15.01.2023 թ. – «Քիմիա»,  «Ռուսաց լեզու»,

 22.01.2023 թ.  – «Օտար լեզուներ»,

 29.01.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»,

 04.02.2023 թ. – «Մաթեմատիկա»,

 05.02.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

 12.02.2023 թ. – «Հայոց պատմություն»,  «Ֆիզիկա»:

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: