Փակել եմ հաշիվներս ու դուրս եկել․ ՌԴ-ից մեծ թվով քաղաքացիներ Հայաստան են գալիս․ Factor.am․ տեսանյութ

Ուկրաինայում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ վերջին օրերին Ռուսաստանից Հայաստան են ժամանում մեծ թվով Ռուսաստանի, ինչպես նաև՝ ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ։ Մի մասը մտադիր է առժամանակ մնալ Հայաստանում, մի մասն էլ Հայաստանը որպես տարանցիկ երկիր է օգտագործում՝ Վրաստան գնալու համար։

Factor TV-ն այսօր օդանավակայանում զրուցել է Մոսկվա-Երևան հերթական չվերթի ուղևորներից մի քանիսի հետ։ «Ես հիմա Թբիլիսի եմ ուղևորվում, իմ ընկերներն էլ են այնտեղ, իսկ հարազատներս Ուկրաինայում են և չեն կարողանում դուրս գալ, ապաստարաններում են։ Ես ուկրաինական անձնագիր ունեմ։ Չնայած վերջին տարիներին Ռուսաստանում եմ ապրել, բայց հիմա այլևս չեմ վերադառնա Ռուսաստան։ Չեմ ուզում այդ երկրի հարկատուն լինել, փակել եմ բոլոր հաշիվներս ու դուրս եկել, այլևս չեմ վերադառնա։ Իմ ծանոթներից շատերն են այս օրերին լքել Ռուսաստանը»,- պատմեց մեր զրուցակիցներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութ