Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը․ Հանդիպել են Ավինյանն ու ԿԽՄԿ ներկայացուցիչները

Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ: Այդ մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան ավինյանը և ներկայացրել մանրամասներ․

«Նշել եմ, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Առաջարկում ենք նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց:

Քննարկել ենք Արցախում հումանիտար իրավիճակին վերաբերող և ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցեր»: