Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է

 ՄԱՅԻՍԻ 24-29

Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո, մայիսի 25-ին և 26-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում կանխատեսվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Մայիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Մարզերում այսօր, մայիսի 27-29-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-ին և 26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

 Արցախում այսօր սպասվում են անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ: