Նիկոլ Փաշինյանը իշխանության գլուխն է, և համագործակցություն պետք է լինի. Կապանում հաղթած թեկնածու. տեսանյութ

Կապանում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Շանթ» դաշինքի թեկնածու Գևորգ Փարսյանը: Նա Կապանի հրապարակում ելույթից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե պատրաստ է համագործակցել գործադիր իշխանության հետ:

«Իհարկե, գործադիր իշխանության հետ պատրաստ եմ համագործակցել և համագործակցելու եմ պաշտոնական մակարդակներում: Այդ համագործակցությունը անխուսափելի է: Ինչի՞ մասին է խոսքը: Չէ՞ որ Կապանը համայնք է, պետության մի մասն է, համագործակցություն պետք է լինի: Մենք ունենք մարտահրավերներ ու համախմբված պետք է դրանք լուծենք», -հայտարարել է Փարսյանը:

Լրագրողը հիշեցրել է, որ ինքը նախկինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից մեկն էր, ինչին Փարսյանը արձագանքել է. «Դա ի՞նչ կապ ունի: Հունիսի 20-ին ժողովուրդը իր ընտրությունը կատարեց: Ձևավորվել է իշխանություն, իշխանության գլուխն էլ Նիկոլ Փաշինյանն է: Բոլոր պարագաներում համագործակցություն պետք է լինի»:

Մանրամասն՝ Factor.am-ի տեսանյութում