«Շարիկ գլորելու» մասին նախարարը չցանկացավ խոսել

«Շարիկ գլորելու» մասին նախարարը չցանկացավ խոսել
«Շարիկ գլորելու» մասին նախարարը չցանկացավ խոսել

Կառավարության նիստից հետո լրագրողները էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հարցրին, թե ինչու էր երեկ ԱԺ-ում «շարիկ գլորում»։

Տեսնելով, որ հետաքրքրությամբ իր կողմն են նայում նաև կառավարության բակում խմբված ցուցարարները, նախարարը լրագրողներին հանդիմանեց. «Ժողովրդի մեջ սենց հարցեր մի տվեք»։ Նա այդպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին՝ անընդհատ կրկնելով. «Հետո կխոսենք, դուք ինձ հիմա ուշացնում եք»։ Այնուհետև Մովսիսյանն արագ նստեց մեքենան ու հեռացավ։

Տեսանյութ. http://www.youtube.com/watch?v=rdwDP7d9DLA&feature=player_embedded

© Medialab.am