Այսօր մեկնարկած 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջև․ Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
«Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջև՝ թվային հարթակի միջոցով։

«Այս ծրագրից կօգտվի շուրջ 95 հազար շահառու։ Շահառուների թիվը չպետք է շփոթել ծրագրից օգտվող ֆիզիկական անձանց թվի հետ, որը կազմում է 124 հազար 402 մարդ:

Իրականում աջակցություն է ստանում այսքան ընտանիք։ Սա, ընդգծեմ, միայն 8-րդ միջոցառման շրջանակներում»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2608511396135906