Մեկնարկել է ԱՀ քաղաքացիների վարկային պարտավորությունների փոխհատուցման պետական աջակցության ծրագիրը

Մայիսի 1-ից մեկնարկում են՝ Արցախի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրն ու շահառու ճանաչվելու դիմումների ընդունման գործընթացը:

Այս մասին «Արցախպրես»-ին  տեղեկացնում են Արցախի ներդրումային հիմնադրամից․«Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրով  շահառու ճանաչվելու համար անհրաժեշտ է լրացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց շահառու ճանաչվելու համար դիմումի էլեկտրոնային ձևաթղթերը, որոնք տեղադրված են Արցախի ներդրումային հիմնադրամի aif.am և ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի agrofund.am կայքէջերում:   

Դիմումների առցանց ընդունումը կշարունակվի 2 ամիս՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը: Յուրաքանչյուր շահառու լրացնում է միայն մեկ դիմում անկախ վարկերի կամ փոխառությունների քանակից:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: