Կարեւոր արձանագրում. Էդուարդ Աղաջանյանը հիշեցրել է վարչապետի խոսնակի՝ Ծառուկյանի մասին օրեր առաջ արված գրառումը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կիսվել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանի հունիսի 5-ի գրառմամբ եւ գրել.

«Կարևոր արձանագրում.

❌ ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։

✅ Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։

Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է»։

Հիշեցնենք, որ հունիսի հինգի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը գրել էր.

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»:

Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը,…

Gepostet von Mané Gevorgyan am Freitag, 5. Juni 2020

Նույն օրը՝ հունիսի հինգին էլ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստի ընթացքում հայտարարել էր, որ կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի:

Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի

Ես՝ որպես քաղաքական ուժի ղեկավար և որպես ՀՀ քաղաքացի, ում համար մշտապես կարևոր է եղել իր երկրի անվտանգությունը, կարևոր է եղել երկրի բարեկեցությունն ու բարգավաճումը, դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի:

Gepostet von Gagik Tsarukyan am Freitag, 5. Juni 2020