Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022 թվականի նվիրատվությունների թեմայով նախաձեռնած քրեական վարույթը, որ հարուցվել էր կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Նվիրատվությունների այս սկանդալն անցած տարի բացահայտեց Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն, «Սիվիլնեթ»-ի հետ միասին։ Ըստ հրապարակման՝ տասնյակ անձինք, որ տարբեր համայնքներում ՔՊ թեկնածուներ էին, խոշոր նվիրատվություններ էին փոխանցել իշխող կուսակցությանը, ընդ որում՝ 10 առանձին քաղաքներում ավագանու առնվազն 10 թեկնածու նույն օրը փոխանցել էր ճիշտ նույնքան գումար։ Հետաքննող լրագրողները խոսել էին ավելի քան երեք տասնյակ նվիրատուների հետ, կեսն ասել էին՝ չեն հիշում, որ գումար փոխանցած լինեն «Քաղաքացիական պայմանագրին»։
Կային նաև դեպքեր, երբ իշխող կուսակցությանը նվիրաբերվել էր օրենքով թույլատրվածից ավելի մեծ գումար։ Նվիրատուներից մեկը, ով, ըստ պաշտոնական փաստաթղթերի, 2022-ին 3 մլն դրամ էր փոխանցել «Քաղաքացիական պայմանագրին», ավելի ուշ լրագրողներին ասել էր՝ այդքան գումար ոչ ունեցել է, ոչ էլ փոխանցել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















