Պետերբուրգի արվարձանում տղամարդը պատանդ է վերցրել վեց երեխաների

Հեղինակ MediaLab

Պետերբուրգի արվարձանում տղամարդը պատանդ Է վերցրել վեց երեխաների: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է ուժային կառույցների աղբյուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանք գտնվում են Կոլպինոյի շենքերից մեկի բնակարանում:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ չարագործը զինված Է կացնով: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: