Օպերայի հարակից տարածքի բարեկարգման եւ վերականգնման համար քաղաքապետարանը հայտարարում է բաց մրցույթ. Տեսանյութ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է.

Սիրելի երեւանցիներ,

հանրային տարածքների վերադարձի, վերականգնման եւ բարեկարգման մեր ծրագիրը մտնում է նոր փուլ։ Հայտարարել ենք Օպերայի հարակից տարածքների աշխատանքների բաց մրցույթ։

🍀 Մրցույթի նպատակներից է քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածության ստեղծումը՝ ամրագրելով այն որպես հետագա ԿԱՊԻՏԱԼ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐԻՑ ԶԵՐԾ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՏԱՐԱԾՔ:

🍀 Գաղափարի հիմքում ընկած է մեր քաղաքի պատմական միջուկում համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտի ստեղծում ը՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև բարձրացնել տարածքի զբոսաշրջային գրավչությունը:

Մրցույթի մանրամասներին ծանոթացեք հղումով
https://bit.ly/2xhcyxm

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/2528358367377114/