Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ՀՀ սահմանին ադրբեջանցի սպայի վիրավորվելու մասին

Ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել հայ-ադրբեջնական սահմանի Նախիջևանի հատվածում։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ ոտքից վիրավորում է ստացել ավագ լեյտենանտ Ռամալ Բադալին, որին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց, գրում է Factor.am-ը։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի օր է՝ շարունակում է սադրանքներ իրականացնել հայ-ադրբեջնական սահմանի Երասխի հատվածում։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղեկացրել էր, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և լույս 20-ի գիշերը՝ մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։