Արարատում ՊՆ համարանիշներով բեռնատար է կողաշրջվել. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Արարատում ՊՆ համարանիշներով բեռնատար է կողաշրջվել. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Արարատի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Որևէ մեկի կյանքի վտանգ չի սպառնում, թեթև վնասվածքներ է ստացել վարորդը, ում տրամադրվել է համապատասխան բուժօգնություն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: