Հանրաքվեի վերաբերյալ նախնական քննարկումներ կան. Լիլիթ Մակունց. Factor.am

Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Ազգային ժողովում Factor.am-ի հետ զրույցում խոսեց սահմանադրական հանրաքվեի մասին: Մակունցը նշեց, որ հանրաքվեի վերաբերյալ նախնական քննարկումներ կան: Իսկ հարցին, թե արդյոք արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի գործընթացը կնախաձեռնվի՝ հաշվի առնելով համավարակի առկայությունը, Մակունցն ասաց, որ այդ հարցը պարետատունը կքննարկի և որոշման մասին կտեղեկացնի հանրությանը: Նրա խոսքով՝ դեռևս հստակ ոչինչ չկա:

Ամեն պարագայում Մակունցը շեշտեց, որ ՍԴ-ում փոփոխություններ իրականացնելու և հանրաքվեի մասով փակուղային իրավիճակ չկա: Իսկ թե հենց հանրաքվեի ճանապարհով Սահմանադրական դատարանում փոփոխությունների կհասնեն, թե այլ տարբերակով, նա նշեց, որ հստակ չէ. չի բացառվում, որ այլ տարբերակներ ևս քննարկվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: