Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել:
Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել:

Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը:Որոնումները կշարունակվեն վաղը:
Ուղղությունների մասին կհայտնենք առավոտյան:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն:

Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։