Իշխանությունը գիտե, թե ում եւ երբ է պետք ծեծել

Իշխանությունը գիտե, թե ում եւ երբ է պետք ծեծել
Իշխանությունը գիտե, թե ում եւ երբ է պետք ծեծել

Երեւանի Ավագանու ընտրության գործընթացը մի տեսակ «այլմոլորակային» էր ստացվում՝ որեւէ մեկը չի կրակում, որեւէ մեկին չեն ծեծում, արյուն չկա, մահափորձ չկա: Սակայն ամեն ինչ կարծես թե «ընկավ իր տեղը»՝ Աջափնյակում ծեծեցին ՀԱԿ ակտիվիստին, պատռելով նրա գլուխը, իսկ Նոր Նորքում էլ բռնության ենթարկվեց iLur-ի լրագրողը:

Տարոն Մարգարյանը փաստորեն արդեն կարող է իր արժանի տեղն ունենալ Հայաստանի ընտրական պատմության փառապանծ էջերում, ինչպես նաեւ ամոթով չմնալ սեփական կուսակիցների մոտ, որոնք իհարկե իրավունք կունենային Տարոնին խեթ նայել, եթե նա «ընտրվեր» մի գործընթացով, որի ժամանակ ոչ մի բռնություն չի եղել, որի ընթացքում չի եղել ոչ մի կաթիլ արյուն:

Հայաստանում ձեւավորված համակարգի համար արյունը կենսական նշանակություն ունի: Ընդ որում, համակարգի բառի բուն իմաստով: Թափվող արյունը, բռնությունը ոչ միայն համակարգին է կենսունակ ու կենդանի պահում, այլ դրանից նաեւ աշխուժանում է այդ համակարգի ընդդիմությունը:

Կարդալ ավելին http://www.lragir.am/index.php/arm/0/country/view/82045