Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները
Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները

2019թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը:

Ա.Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: 

Կատարվում է նախաքննություն: 

ԱՅս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։