Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. ԱԻՆ

Հանրապետության տարածքում ապրիլի 26-27-ի, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-28-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում ապրիլի 26-27-ը, 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: