ՀՀ ԱԳՆ-ում այսօր տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2012թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը:
A1+-ի հարցին, համաձա՞յն եք առաջիկա ընտրությունների մասին Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի գնահատականներին, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց․ «Մեծ Բրիտանիայի դեսպանը, կարծեմ ինքը տվեց իր մեկնաբանությունը այն արձագանքին, որը հնչել է մամուլում եւ մեր հանրային կարծիքի կողմից։ Կարծում եմ շատ արձագանքներ միանգամայն տեղին էին: Ընտրություններից առաջ դեսպանի մակարդակով, ինչ-որ գնահատականներ տալը եւ կանխատեսումներ անելը չեմ կարծում այդքան կոռեկտ է: Եթե դեսպանը որոշում է այդպիսի բաներ ասել, ուրեմն` պետք է մտածի, թե ինչպիսի արձագանքներ կարող են լինել հանրային կարծիքում եւ ինչպիսի տրամադրություններ կարող են լինել դրա վերաբերյալ»: Կարդալ ավելին