ԵՄ-ն Հայաստանում էլ մեծ խոստումներ է տվել, բայց ոչինչ չի արել․ Զախարովա. «Ազատություն»

Եվրամիությունն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն որպես միջնորդ Կոսովոյի և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակներում, այսօր, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Վստահ եմ՝ Հայաստանում հարցեր կառաջանան իրավիճակի հետ կապված, այնտեղ էլ մեծ խոստումներ են տվել, բայց ոչինչ չեն արել, սադրանքներից բացի, որ հանգեցրին իրավիճակի դետոնացիայի» ,- հայտարարել է Զախարովան։