Արման Բաբաջանյանի և Լևոն Շիրինյանի կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն դաշինքով

Մայիսի 18-ին ժամը 19․00-ին Երևանի Double tree by Hilton հյուրանոցի դահլիճում տեղի կունենա Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունների՝ ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը:

Հիշեցնենք՝ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահը Լևոն Շիրինյանն է, որը 2018-ին ևս մասնակցել էր խորհրդարանական ընտրություններին և չէր հաղթահարել նույնիսկ 1 տոկոսի շեմը: