Պեկինը հայտարարել Է կորոնավիրուսի համաճարակի առավելակետը հաղթահարելու մասին

Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման բարձրակետն արդեն անցել Է: Այդ մասին մարտի 12-ին տեղի կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման բարձրակետը մեր երկրում արդեն անցել Է, հիվանդանալու նոր դեպքերի թիվն ավելի ու ավելի Է փոքրանում»,-Մի Ֆենի խոսքը մեջբերում Է «Սինհուա» գործակալությունը: Գերատեսչության ներկայացուցիչը նաեւ նշել Է, որ «Չինաստանի բոլոր տարածաշրջաններում, բացի Հուբեյի նահանգից, շաբաթվա ընթացքում չեն հայտնաբերվել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների նոր դեպքեր»: «Համաճարակային իրադրությունն ընդհանուր առմամբ պահպանվում Է համեմատաբար ցածր մակարդակի վրա»,-հավելել Է Մի Ֆենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: