Որոշել եմ վերցնել մանդատը և դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից․ Աննա Գրիգորյան

Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Գրիգորյանը։

«Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,- նշել է նա։

Նշենք, որ Աննա Գրիգորյանը փոխարինում է Տիգրան Կարապետյանին, որը վայր էր դրել մանդատը։