Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին, «որ էլ մենաշնորհ չլինի»

Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին, «որ էլ մենաշնորհ չլինի»
Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին, «որ էլ մենաշնորհ չլինի»
Հեղինակ MediaLab

Այսօր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին չհաջողվեց «փախչել» մի խումբ լրագրողների «գործիքներից»: Բյուջեի քվեարկությունից նրա անհետանալու փորձը չստացվեց: Ստիպված «հանձնվեց»՝ դժգոհելով, որ «ես էդքանիդ հետո ո՞նց կարամ խոսամ»: Լրագրողները վստահեցրին, որ շատ տաղանդավոր եք, կարող եք: «Չէ՜, չէ, հիմա թարգել եմ էդ տաղանդները»:

Հարցին, թե ինչպես եք վերաբերվում ՀԱԿ-ի նախաձեռնած հակամենաշնորհային փաթեթին, որը շուտով դրվելու է քվեարկության, օրինակ՝ շաքարավազի մենաշնորհի դեմ են պայքարելու՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Շաքար «Կոկա կոլան» էլ է բերում, «Պեպսի կոլան» էլ է բերում: Գնացեք նայեք»: Նա վստահեցրեց, որ շաքարավազի բիզնեսում մենաշնորհ ինքը չունի. «Ցավդ տանեմ, արտադրությունն է իմը, իմը զավոդ է աշխատում: Ես երկու տարուց ավելի է՝ չեմ ներկրում: Հումքն եմ բերում Բրազիլիայից, զավոդն աշխատացնում եմ: Հենց հիմա էլ կարաք նստեք, գնաք նայեք»:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է ձեր խանութներում շաքարավազը այդպես գնդիկներով, խոնավացած՝ նա վստահեցրեց, որ նման բան չկա, հորդորեց հենց հիմա գնալ խանութներն ու նայել՝ կա՞, թե՞ չկա. «Հենց հիմա նստեք մաշնես՝ գնացեք նայեք»: Կարդալ ավելին