Եվրադատարանի վճռով՝ Հայաստանը պետք է 1,6 միլիոն եվրո վճարի քաղաքացի Յուրի Վարդանյանին. Azatutyun.am

Եվրադատարանի վճռով՝ Հայաստանը պետք է 1,6 միլիոն եվրո վճարի քաղաքացի Յուրի Վարդանյանին. Azatutyun.am
Եվրադատարանի վճռով՝ Հայաստանը պետք է 1,6 միլիոն եվրո վճարի քաղաքացի Յուրի Վարդանյանին. Azatutyun.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: 

Ինչպես գրում է Ազատություն ռադիոկայանը, Սա ավելին է, քան մինչև օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։

Երևանաբնակ 83-ամյա Վարդանյանի իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին՝ արձանագրելով, որ նա զրկված է եղել արդար դատավարության և սեփականությունը պաշտպանելու իրավունքից: Ստրասբուրգյան ատյանի այսօրվա որոշումը վերաբերում է միայն փոխհատուցմանը:

Դիմումատուի ընտանիքն ապրել է Բուզանդի 13 հասցեում՝ 1385 քառակուսի մետր տարածքով տանը: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հանրային գերակա շահի անվան տակ Յուրի Վարդանյանի տունը փոխանցվել է պետությանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: