Մարտական հերթապահության հերթափոխ՝ 4-րդ զորամիավորումում

Փետրվարի 18-ին 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: