Կորոնավիրուսից մահացել է Հայաստանի նախկին գլխավոր համաճարակաբանը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսից մահացել է Վլադիմիր Դավիդյանցը։

«Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը:

Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ: Ցավակցում ենք պարոն Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին», -ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Վլադիմիր Դավիդյանցը Հայաստանի հայտնի համաճարակաբաններից էր և երկար ժամանակ ՀՀ գլխավոր համաճարակաբանն է եղել։