Էդմոն Մարուքյանը վարչապետին է ներկայացրել է ԼՀԿ-ի դիրքորոշումը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայացրել է ԼՀԿ-ի դիրքորոշումը: Այդ մասին Մարուքյանը հայտնեց վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

«Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նրա խոսքով՝ պետք է երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնել և նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Այդ ընթացքում քննարկելի է նաև Սահմանադրության մեջ փոփոխությունների հարց, ինչ մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ»,- նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը: