Կանադայում փոխհրաձգության հետևանքով 16 մարդ է մահացել

Royal Canadian Mounted Police (RCMP) members pack up after the search for Gabriel Wortman in Great Village, Nova Scotia, Canada April 19, 2020. REUTERS/John Morris ORG XMIT: GGG-POR103R

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում փոխհրաձգության հետևանքով առնվազն 16 մարդ է մահացել, հաղորդում է BBC-ն։ Ըստ աղբյուրի, փոխհրաձգության հետևանքով մահացել է նաև կանադական թագավորական հեծյալական ոստիկանության կին ծառայակիցը։ Վերջինը համակարգում ծառայում էր 23 տարի։

Իրավապահները կատարավածը ահաբեկչություն չեն համարում։

Ըստ աղբյուրի, 51-ամյա Գաբրիել Ուորթմանը մի քանի բնակավայրերում բնակչության վրա կրակահերթ է արձակել, և ոստիկանությունը 12 ժամ շարունակ փորձել է գտնել նրան։ Հետախուզական գործողությոնը ավարտվել է կիրակի առավոտյան, և Ուորթմանին գտել են ոստիկանության համազգեստը հագին։ Ոստիկանները հայտարարել է, որ հրաձգիգը մահացել է, սակայն չեն մանրամասնել՝ ինչ հանգամանքներում, ինչպես։

Կատարվածին անդրադարձել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ այն որակելով «ողբերգական իրավիճակ, որը նահանգի պատմության մեջ ամենադաժան բռնության դեպքերից մեկն է»։