ԿԳՄՍ նախարարությունը առցանց քննարկում կանցկացնի քաղհասարակության հետ

2022 թ. պետական բյուջեի մշակման գործընթացի` ՀՀ 2022-2024 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության, շարունակական և լրացուցիչ կրթության վարչությունը նախաձեռնել է առցանց ձևաչափով քննարկում քաղհասարակության բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Վերոնշյալ քննարկմանը մասնակցել ցանկացող կազմակերպություններն ու անհատները կարող են հաստատել իրենց մասնակցությունը՝ ՀՀ ԿԳՄՍՆ նշված վարչության էլ. փոստին ([email protected], հեռախոս՝ 010 599642) ուղարկելով կազմակերպության անվանումը և լիազորված աշխատակցի/ներկայացուցչի կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, հեռախոս, էլ. փոստ):

Առցանց հանդիպումը տեղի կունենա Zoom հարթակում ս.թ. ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ին, ինչի մասին նախապես տեղեկացում կտրվի՝ ներկայացված էլ. փոստերին ծանուցում ուղարկելու միջոցով:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ