Զոհված զինծառայողի հայրը ՊՆ-ին հետ է վերադարձրել 300 հազար դրամը

Զոհված զինծառայողի հայրը ՊՆ-ին հետ է վերադարձրել 300 հազար դրամը
Զոհված զինծառայողի հայրը ՊՆ-ին հետ է վերադարձրել 300 հազար դրամը

19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը հետ է վերադարձրել ՊՆ-ի կողմից բերված 300.000 դրամը: 

Լյուքսի հոգեհանգստի ժամանակ իրենց տուն են եկել պաշտպանության նախարարության աշխատակիցներ, ինչպես նաև հրամանատարական կազմը, որոնց իրենք հարցրել են, թե ինչ կարող են ասել որդու և տեղի ունեցած միջադեպի մասին, սակայն որևէ պատասխան չեն ստացել, արդյունքում նրանց իրենց տնից վռնդել են:

Աշխարհիկ Ստեփանյանին տեղեկացրել են, որ հորեղբոր տղայի մոտ ՊՆ-ից եկածները 300.000 դրամ գումար են թողել, ինչը հորը և ընտանիքի մյուս անդամներին խիստ զարյացրել է, և անմիջապես փողը հետ է վերադարձրել։ Հայրը ասել է՝«Ես միլիոնների քյասիբ եմ, բայց ես 300 հազարների քյասիբ չեմ: Խի դրանց փողո՞վ ես պետք է որդուս թաղումը անեի»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ