Խորվաթիայի հավաքականը դժվարին խաղում հաղթեց Հայաստանի հավաքականին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբի հերթական տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Խորվաթիային: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում խորվաթները առավելություն ունեին, սակայն Հայաստանի ընտրանին շեշտը դրել էր հակագրոհների վրա: Հյուրերին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել անկյունայինի խաղարկումից հետո: Աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը (16-րդ րոպե): Առաջին կեսում Հայաստանի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը:

Երկրորդ կեսի մեկնարկում էլ առավելությունը խորվաթներինն էր: Հայաստանի ընտրանու կազմում հաջող էր գործում Օգնեն Չանչարևիչը: 

Խորվաթիայի ընտրանին շարունակում էլ վերահսկել խաղը, իսկ Հայաստանի ընտրանու գրոհների եզրափակումը մնում էր անհաջող:

Հայաստան-Խորվաթիա` 0:1:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային թիմը կանցկացնի հոկտեմբերի 12-ին` արտագնա խաղում մրցելով Լատվիայի հետ: