Առաջարկվում է կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն. Հայկ Կոստանյան

Փետրվարի 5-ին տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանն էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, հետևաբար սույն որոշմամբ առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետը
լրացնել նոր 11-րդ ենթակետով՝ Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի՝ կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից»: