Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և Դավիթ Դալլաքյանը. Factor

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Մեջլումյանն ու Դալլաքյանը ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ մամուլի խոսնակը չպարզաբանեց, ասաց՝ ավելի ուշ կոմիտեն հաղորդագրություն կտարածի, միայն պարզաբանեց, որ նրանց ձերբակալումը կապված չէ կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործի հետ, որի շրջանակում օրերս ձերբակալվել էր փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Սեյրան Մեջլումյանը մարտի 17-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել, նույն օրը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց իր հրաժարականի մասին։