Թաքնված քաղաքական գովազդի հատկանիշներ պարունակող նյութեր են հայտանաբերել

Թաքնված քաղաքական գովազդի հատկանիշներ պարունակող նյութեր են հայտանաբերել
Թաքնված քաղաքական գովազդի հատկանիշներ պարունակող նյութեր են հայտանաբերել

Հայկական եթերով թաքնված քաղաքական գովազդի հատկանիշներ պարունակող նյութեր են հեռարձակվում: Այդ մասին այսօր նշեց ԵՄԱ ՀԿ նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով ՀՀ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ մեկամսյա հաշվետվությունը:
«Դրանք այն նյութերն են, որտեղ նույն տեսաշարն է օգտագործվում, նույն տեսախցիկով է ամեն ինչ նկարված, շատ դեպքերում նույն ձայնն է լինում ու համարյա նույն տեքստը փոքրիկ փոփոխություններով: Ու այն մի քանի հեռուստաալիքներով է տարածվում, որը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ այն մեկ խմբի կողմից է իրականացվում ու պատվերով»:

Նման հատկանիշներ պարունակող նյութեր հաշվետվություն կազմողները նկատել են ամենից շատ Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր կուսակցությունների դեպքում:

© Medialab.am