Հայաստանում փակվելու է հակատուբերկուլյոզային չորս ստացիոնար ծառայություն. Տեսանյութ

Հայաստանում փակվելու է հակատուբերկուլյոզային չորս ստացիոնար ծառայություն. Տեսանյութ
Հայաստանում փակվելու է հակատուբերկուլյոզային չորս ստացիոնար ծառայություն. Տեսանյութ

Գյումրիում, Վանաձորում, Երևանում և Գորիսում գտնվող հակատուբերկուլյոզային ստացիոնար բաժանմունքները փակվելու են:

Առողջապահության նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ է մշակել, որը սպասում է Կառավարության հաստատմանը: Ստացիոնար համապատասխան բժշկական օգնություն քաղաքացիները կարող են ստանալ միայն «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով բուժհիմնարկների օպտիմալացմանը՝ նշեց, որ սա պայմանավորված է հիվանդների թվի կտրուկ նվազմամբ: Սրան զուգահեռ՝ նշված բաժանմունքների բուժաշխատակիցները բարձրաձայնում են գործազուրկ դառնալու մասին: Արսեն Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որակյալ մասնագետներն անգործ չեն մնա:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: