Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ:
Նախագահը կլինի մարզի մի շարք պատմամշակութային վայրերում, Դսեղում կհյուրընկալվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, իսկ Ահնիձորում կայցելի Հրանտ Մաթևոսյանի հայրական տուն:
Արմեն Սարգսյանը կայցելի նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, արտադրական ձեռնարկություններ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: