Ազգային ժողովում քննարկում են Սևանի հարցը․ դրսում բողոքի ակցիա են անում բնապահպաները

Ազգային ժողովում քննարկում են Սևանի հարցը․ դրսում բողոքի ակցիա են անում բնապահպաները
Ազգային ժողովում քննարկում են Սևանի հարցը․ դրսում բողոքի ակցիա են անում բնապահպաները

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է:

Օրակարգում ընդգրկված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018թ․ համար 170 մլն խմ-ից դարձնել 210 մլն խմ, այսինքն՝ ավելացնել 40 մլն խմ-ով:

Միաժամանակ, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Փրկենք Սևանը» նախաձեռնության անդամ բնապահպան ակտիվիստները՝ ի պաշտպանություն Սեւանա լճի։

Վկայակոչելով գկիտնականների մտահոգությունները՝ նրանք պնդում են, որ լրացուցիչ ջրառը լուրջ սպառնալիք է լճի էկոհամակարգի համար, և պատգամավորներին կոչ են անում մերժել կառավարության ներկայացրած օրինագիծը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ մտավախություններ ուներ այս նախաձեռնության առնչությամբ։ Կառավարության նիստում Փաշինյանն ասել էր, որ իրենք սրտի կսկիծով են նման որոշում ընդունում։

«Կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, որի մասնակիցները երկու մասի էին բաժանվել. մի մասը պնդում էր, որ հնարավոր է ոռոգման կարիքները բավարարելն առանց Սեւանից ջրառ իրականացնելու, իսկ մյուս մասը պնդում էր, որ դա հնարավոր չէ, եւ եթե գնանք այդ ճանապարհով, կկանգնենք աղետի առաջ, որովհետեւ կպարզվի, որ գյուղացիների այգիները, որոնք աննախադեպ բերքի են սպասում, կկանգնեն աղետի առջեւ»,- ասել էր նա: