«Եթե ականատես կլինեք հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի, խնդրում եմ արձանագրել այդ խախտումները և նամակով ուղարկել ինձ»․ Արարատի մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արարատի մարզի հարգելի բնակիչներ, հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է ամբողջ հանրապետությունում, առաջարկում եմ իրականացնել հանրային վերահսկողության գործողություններ:

Եթե ականատես կլինեք հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի, խնդրում եմ արձանագրել այդ խախտումները և նամակով ուղարկել ինձ:

Մենք կուսումնասիրենք դրանք և անպայման հետամուտ կլինենք, որպեսզի խախտումները վերացվեն և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ով է խախտում կատարողը»: