Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ

Մարտի 27-31-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Լատվիայի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն և Էստոնիայի Հանրապետություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից։

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում: