Վերջին իրադարձությունները «տեղավորվում են ընտանեկան հաշիվներ պարզելու տրամաբանության մեջ». Ազատություն

Վերջին իրադարձությունները «տեղավորվում են ընտանեկան հաշիվներ պարզելու տրամաբանության մեջ». Ազատություն
Վերջին իրադարձությունները «տեղավորվում են ընտանեկան հաշիվներ պարզելու տրամաբանության մեջ». Ազատություն

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, ներքաղաքական վերջին իրադարձությունները տեղավորվում են բացառապես ընտանեկան հաշիվներ պարզելու տրամաբանության մեջ: «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը կանխատեսեց, որ այս պատմությունից հետո Գագիկ Ծառուկյանն այլևս էական ազդեցություն չի ունենա առաջիկա գործընթացների վրա։ «Սա ներընտանեկան կռիվ էր, և ես ակնկալում էի, որ շուտափույթ հանգուցալուծումներ կլինեին: Այդպես էլ եղավ, խնամիներ […]

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, ներքաղաքական վերջին իրադարձությունները տեղավորվում են բացառապես ընտանեկան հաշիվներ պարզելու տրամաբանության մեջ:

«Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը կանխատեսեց, որ այս պատմությունից հետո Գագիկ Ծառուկյանն այլևս էական ազդեցություն չի ունենա առաջիկա գործընթացների վրա։

«Սա ներընտանեկան կռիվ էր, և ես ակնկալում էի, որ շուտափույթ հանգուցալուծումներ կլինեին: Այդպես էլ եղավ, խնամիներ եկան, միջնորդեցին և բարիշացրեցին։ Հիմա ԲՀԿ-ն կշարունակի իր քաղաքական գործունեությունը հավանաբար նոր կոնֆիգուրացիացիայով։ Դա, կարծում եմ, նույնպես կորոշվի այդ խնամիների և ընտանիքի անդամների համատեղ քննարկումների արդյունքում։ Բայց որ Ծառուկյանը այլևս քաղաքականության մեջ մեծ դերակատարություն չի ունենա, հավանաբար դա արդեն բոլորի համար հասկանալի դարձավ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ալեքսանդր Արզումանյանը դժվարանում է ասել՝ կմնա՞ արդյոք «Բարգավաճ Հայաստան»-ի օրակարգում արտահերթ ընտրությունների, իշխանափոխության պահանջը, որքան էլ որ շարքային ԲՀԿ-ականները դա պնդեն.- «Իշխանությունը ներկայացնող երկու բևեռների ներքին ռազբորկաներ են, այնպես որ ինչ հաշտեցման եզրեր կգտնեն և ինչպիսի սցենար կգրվի ապագա գործողությունների համար, ես չեմ կարող ասել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝