Շահող կտրոն. թոշակառու ամուսինները կես միլիոն դրամ են շահել

Շահող կտրոն. թոշակառու ամուսինները կես միլիոն դրամ են շահել
Շահող կտրոն. թոշակառու ամուսինները կես միլիոն դրամ են շահել

Երկու հազար 130 դրամի առևտուրը Հակոբյանների ընտանիքին 500 հազար դրամի շահում է պարգևել:  Վերջից յոթ թվի համընկնմամբ շահող է դարձել  92734590  հատուկ համարով կտրոնը:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության, շահող կտրոնը տրվել է 73-ամյա Հերիքնազ տատիկին` քաղցրավենիք գնելիս:
«Այս, ինչպես և մյուս ՀԴՄ կտրոնները, թոշակառու ամուսինները խնամքով են պահում, միայն թե վիճակահանության ժամանակ դրանք ստուգելու գործը վստահում են դստերը` Լաուրային:

Այն, որ երջանիկ համարով կտրոնն իրենց ձեռքում է, Հակոբյանների ընտանիքն իմացել է միայն ամսվա վերջում` նոյեմբերի 29-ին` զանգահարելով Պետական եկամուտների կոմիտեի «Թեժ գիծ» »,-նշված է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 30-ին «Արարատբանկ»-ում Հակոբյանները ստացել են շահումը: Բանկը շահող ընտանիքին նաև նվեր քարտ է հանձնել:

«Իմ ծնողները մտադիր են այդ գումարով բնակարանի ջեռուցման խնդիրը լուծել»,-նշել է Լաուրան:

© Medialab.am